copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 15:42 27-06-2023

ՀՖՖ-ն 7 ակումբների տուգանել է 2 միլիոն դրամով

Հունիսի 26-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։

Կոմիտեն, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 28-րդ հոդվածով և Կանոնակարգի այլ վերաբերելի հոդվածներով՝ օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ կայացրեց հետևյալ որոշումները.

1․ 20.04.2023թ-ի` ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի ծառայողական գրության համաձայն՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ի, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸի, «Նոա ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելը։

Կոմիտեն քննարկումների արդյունքում որոշեց՝

1) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
2) Հաստատված համարել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
3) Հաստատված համարել «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
4) Հաստատված համարել «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
5) Հաստատված համարել «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
6) Հաստատված համարել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
7) Հաստատված համարել «Նոա ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Նոա ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

Նիստի արձանագրությունը՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին