Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:33 27-06-2023

ՀՕՊ ձեռքբերման պլան չենք փոխել, ТОР և ОСА ենք գնել, որը իսրայելական անօդաչու է խփել․ դա համաշխարհային սենսացիա էր. Փաշինյան

Սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանը չի փոխվել, ես այդ մասին նաև գրավոր տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել: ԱՅս մասին այսօր 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ականպատգամավոր Վահագն ԱԼեքսանանի հարցին՝ արդյո՞ք

«ՍՌՏ պլանով եղել է TOR համակարգեր, որը մենք ձեռք ենք բերել, և բացի դա մենք ձեռք ենք բերել ОСА համակարգեր, որի շուրջ քննարկումներ են լինում, թե ինչքանով է այս համակարգը մարտունակ:

Ես ուզում եմ ասել որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, իսրայելական արտադրության անօդաչու սարք խոցվեց այդ ОСА համակարգով: Երբ որ դա խոցվեց, համաշխարհային սենսացիա էր, թե հայերը ինչպես են կարողացել խոցել անօդաչու թռչող սարք»,- ասել է նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, բացի նշվածից այլ ձեռքբերումներ ենք ունեցել:

«Նշվածների մեջ հնարավոր է չի եղել ձեռք բերել, ինչու, որովհետև դա մեր պլանն է, որ պետք է ձեռք բերենք, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որ միշտ չի, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկնում է: Մենք այսօր էլ ունենք իրավիճակ, որ նույնիսկ գումարը փոխանցել ենք, բայց մինչև հիմա չենք ստացել»,- ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում