copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:42 26-06-2023

Հրապարակվել է ՄԻՊ-ի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հունիսի 26-ին, հրապարակել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

Անդրադարձ է կատարվել 2022 թվականի ընթացքում մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներին և ազատությունից զրկված անձանցից ստացվող անհատական բողոքներով բարձրացված համակարգային բնույթի հարցերին:

Դրանք մանրամասն վերլուծվել և ամփոփվել են սույն զեկույցի շրջանակներում, ինչպես նաև տրվել են բարձրացված խնդիրների լուծման առաջարկներ:

Ներկայացվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր, ոլորտում իրականացված աշխատանքները, լուծված և չլուծված խնդիրները:

Վերլուծվել և համապատասխան առաջարկներ են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման վայրերում և Ոստիկանության բաժիններում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման, սննդի, պահման պայմանների բարելավման, սանիտարահիգիենիկ պայմանների, արտաքին աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, կրթության, զբաղվածության և այլ հարցերի կապակցությամբ:

Հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներին, որոնք արդիական են դարձնում ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը:

Հարկ է նշել, որ Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեությունն իրականացվում է անաչառ, ապաքաղաքական ու պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներին խիստ համապատասխան՝ հանրային մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին