copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:09 24-06-2023

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և ՌԴ-ում ՀՀ դեսպանություն 80 հեռախոսազանգ է ստացվել

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և Մոսկվայում ՀՀ դեսպանություն այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ»:

Հարցին՝ քանի ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայ կա այս պահին Դոնի Ռոստովում և արդյոք տարհանման համար որևէ մեկը դիմել է, նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների և Դոնի Ռոստովում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկատվություն ունեն, սակայն այս պահին նման վիճակագրության հրապարակման նպատակահարմարություն չեն տեսնում, ինչ վերաբերում է տարհանման համար դիմումներին՝ նա նշեց, որ հրապարակում ենք միայն այն տեղեկատվությունը, որը եղել է հիմնական անհրաժեշտությունը՝ քաղաքացիների դիմումներից ելնելով։

«Այս պահին կարևոր ենք համարում այն հեռախոսազանգերի քանակը, որոնք կապ են համարում հյուպատոսության հետ։ Եթե տեսնում եք, որոշակի զարգացումներ էլ կան տեղում, կշարունակենք, թե Գլխավոր հյուպատոսությունը, թե դեսպանւթյունը կապի մեջ կլինեն, մինչև տեսնենք՝ հետագա զարգացումներն ինչ կլինեն»։

Նշենք, որ ըստ 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ հայերը ՌԴ Ռոստովի մարզի մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են և Ռուսաստանի մեծությամբ չորրորդ հայկական սփյուռքը դաշնության սուբյեկտների շրջանում՝ ավելի քան 100 հազար մարդ։ Դոնի Ռոստովում հայերը կազմում են բնակչության 3,4 %-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։ Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը