Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:00 24-06-2023

Աբխազիան ուժեղացրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը

Աբխազիայի իշխանություններն ուժեղացրել են Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների հսկողությունը և հանձնարարել են պահպանության տակ առնել կարևորագույն ենթակառուցվածքները՝ կապված ՌԴ-ում ստեղծված իրավիճակի հետ։

​​​​​​​Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Աբխազիայի նախագահականի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ուժային կառույցների ղեկավարների հետ փոխնախագահ Բադրա Գունբայի խորհրդակցության արդյունքները։

Հաղորդվում է, որ Աբխազիայի պետական անվտանգության ծառայությանը հանձնարարված է ուժեղացնել Ինգուր և Պսոու գետերի սահմանային անցակետերի հսկողությունը և պահպանության տակ առնել կրիտիկական ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները։

Աբխազիայի պաշտպանության նախարարությանը և ՊԱԾ-ին կարգադրված է մշտական կապի մեջ լինել Աբխազիայում ՌԴ ԶՈՒ 7-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ վարչության ներկայացուցիչների հետ։ ՆԳՆ-ին հանձնարարված է օպերատիվ կարգով ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանման համալիր միջոցառումները, այդ թվում նախատեսված զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել