copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 24-06-2023

Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը. որտե՞ղ է նա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում:

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը։

Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար.
«Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»:
Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։
«Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,-արձագանքեց Գրիգորյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում