copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 03:00 24-06-2023

Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. ուժեղացված հսկողության տակ են անցել կարևոր օբյեկտները, պետական իշխանության մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ տագնապով ուժեղացված ծառայության են անցել Հատուկ նշանակության ոստիկանական զորքերը (ОМОН) և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության զորքերը (СОБР):

Միևնույն ժամանակ քաղաքի բնակիչները հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին։ Բացի այդ, զրահամեքենաներ են նկատվել նաև Դոնի Ռոստով քաղաքում, ոպիեէ մի քանի կենտրոնական փողոցներ փակվել են:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Վագների տելեգրամ ալիքում հայտարարություններ են տարածվել, որ խմբավորման թիկունքային ճամբարների վր հարձակում է տեղի ունեցել և դրանում մեղադրել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։ ՌԴ ՊՆ-ն հերքել է այդ մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg