copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:58 22-06-2023

Որքան է արժեցել վարչապետի այցելությունը Թուրքիա

Oragir.News-ը օրեր առաջ հարցում էր ուղարկել Կառավարություն, որպեսզի ճշտի՝ որքան է ծախսվել վարչապետի այցը Թուրքիա կազմակերպելու համար։

Այսօր, մեր հարցմանն ի պատասխան, Կառավարությունից հայտնեցին, որ Թուրքիա է գործուղվել 6 հոգի, որոնց գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 228․517 դրամ։ 228․517 դրամից 120․810 դրամը հատկացվել է 6 հոգու օրապահիկին, 107․707 դրամը՝ այլ ծախսերին, որոնց մասին չեն հայտնել։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ ներկա գտնվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Նշենք, որ դա առաջին անգամն էր, որ Հայաստանը մասնակցում էր պետության ղեկավարի մակարդակով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ՝ 2014-ի օգոստոսի 28-ին՝ արտգործնախարարի մակարդակով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում