Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 22-06-2023

Գառնիում եղբորը սպանած անձը նախկինում դատապարտված է եղել

Օրեր առաջ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Գառնի գյուղում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա հարազատ եղբորը։

Oragir.News-ի հետ զրույցում Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վիրաբ Կարապետյանն ասաց, որ ընտանիքի մասին շատ մանրամասներ չի կարող հաղորդել, քանի որ հիմնականում ապրել են Ռուսաստանի Դաշնությունում։

«Եղբայրներից մեկը ՌԴ քաղաքացի է, իր մասին ինֆորմացի չունենք։ Վահանը՝ սպանված եղբայրը, հիմնականում ՌԴ-ում էր ապրում, իսկ Սահակը գնում-գալիս էր, արտագնա աշխատանիքի էր մեկնում, շինարարություն էր անում, իսկ այստեղ եղած ժամանակ իրենց այգում էր աշխատանք կատարում»,- ասաց Կարապետյանը։



Հետաքրքրվեցինք, իսկ գյուղացիների հետ շփումը ինչպիսի՞ն էր, հարևանների հետ խնդիրներ ունեի՞ն․

«Հարևանների հետ, ոչ մի կոնֆլիկտ չի գրանցվել, իրենք ինչ հարց, խնդիր ունեցել են, իրենց ընտանիքում են կարգավորել, երկու եղբայրներից մեկը՝ Սահակը նախկինում դատվածություն էլ է ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը և ավելացրեց, որ ավելի հստակ չի կարող ասել, թե ինչի համար է դատվել։ Կարապետյանը նշեց, որ եղբայրները ամուսնացած չէին, երեխաներ չունեին։ Հարցին, թե ինչը կարող էր նման ողբերգական դեպքի պատճառ դառնալ, համայնքի ղեկավարի տեղակալը ասաց.

«Հստակ չգիտեմ, երևի կենցաղը, որովհետև իրենք առանձնապես ուրիշ բաներ էլ չունեն, որ կարող էր նման դեպքի պատճառ դառնալ։ Զուտ կենցաղ առօրյա, երկու եղբայր իրար չհասկանալ, նմանատիպ ինչ-որ իրավիճակ»։

Կարապետյանը նշեց, որ այդ պահին եղբայրները գյուղում բնակվում էին իրենց մայրիկի հետ։ Հարցին, թե մայրը ներկա է եղել միջադեպին, ասաց. «Հստակ չեմ կարող ասել, բայց դատելով ժամից, կարող ենք ասել, որ այո»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան