copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:51 21-06-2023

«Հանրային ձայն»-ը կանգնել է իշխանության կոկորդին․ Վարդան Ղուկասյան

Մեր թիմակիցների կալանավորումներն ու ձերբակալումները շարունակվում են։ Յուրաքանչյուր մեր թիմակից, ով ընկնում է քննչականի ձեռքը, ենթարկվում է անմարդկային խոշտանգումների։ Համոզված եմ՝ Բաքվի բերդերում նման խոշտանգումներ տեղի չեն ունենում, ինչպես Հայաստանում իմ թիմակիցների հետ տեղի է ունենում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր թիմակիցների կալանավորումներին։

Նա նշեց, որ արդեն տասը անձ է կալանավորվել, և իր կարծիքով նման քայլերով իշխանությունը ցանակում է փակել «Հանրային ձայն» հաղորդաշարը, ինչպես նաև այս ամենը, Ղուկասյանի կարծիքով, կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ։

«Սա բնականաբար ցուցում է Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց ես և իմ թիմը շարունակելու ենք մեր պայքարը։ Եվ կապ չունի, թե քանի հոգու կկալանավորեն, դա ոչ մի ազդեցություն չի ունենալու ո՛չ հաղորդաշարի, ո՛չ կուսակցության վրա»։

Ղուկասյանի խոսքով՝ քիչ առաջ ձերբակալվել է կուսակցության անդամներից մեկը, ով միայնակ մայր է, ինչը նույնպես քննչականի համար դեր չի խաղացել․ «Մի քանի օր առաջ էլ ձերբակալել են Անդրանիկ Արմանդարյանին, ով «Հանրային ձայն» լրատվական կայքի պատասխանատուն է, ով մեղադրվել է դատավորի հասցեին կարիկատուրաներ հեռախոսի մեջ պահելու համար, բայց ինքը դա չէր հրապարակել, այլ ուղարկել էր ինձ։ Զուտ հեռախոսի մեջ պահելու համար մարդուն տարել, կալանավորել են։

Արգիշտի Քյարամյանը շատ ծանր է տանում իր դեմ ցանկացած կարիկատուրա, և հետաքրքրիր է՝ իր, իր կնոջ, իր քննչական խմբի ղեկավարի վերաբերյալ կարիկատուրաները հանդուրժում է և քրեական գործեր չի հարուցել, բայց իրեն դատավոր կոչած Մերի Մոսինյանի կարիկատուրան բավականին ծանր տարավ և քրեական գործ հարուցեց մի մարդու վրա, ով ընդամենը նկարել էր, և այդպիսով դատարանին չէր էլ վիրավորել։

Դատարանին վիրավորել արտայատությունը կիրառվում է այն ժամանակ, երբ քաղաքացին, գտնվելով դատարանի դահլիճում, վիավորում է դատարանին, սակայն այդ դեպքում կիրառվում է տուգանք, իսկ դատարանի դալիճից դուրս, ով ուզում է, իր կարծիքն ունի։ Դատարանը գտնում է, որ քննիչի տպածը կարելի է տպել և արտատպել և ուղարկել բերդ, ես էլ գտնում եմ, որ դատարանում դատավորը լկտի է և անբարոյական։ Կարծիք հայտնելու համար մարդուն կալանավորում են, շատ ներողություն՝ դուք հո բ**-ի տղա չեք։ Այսօր Հայաստանում բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները մտած են Նիկոլ Փաշինյանի հետույքը»։

Նա նշեց, որ Հայաստանում «Հանրային ձայն» կուսակցության անդամներից բացի, որ մի այլ կուսակություն չկա, որտեղ մարդ են կալանավորել, այն էլ ընտանիքներով։

Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, կինն ու որդին։

«Արմեն Աշոտյանին էլ ձերբակալեցին, որ ասեն՝ մի ընդդիմադիր տարանք, կոխինք ծակը։ Հիմա Հանրապետական կուսակցություն, երբ դու գտնում ես, որ քո Աշոտյանը քաղբանտարկյալ է, շատ ներողություն, բա «Հանրային ձայն»-ի սաստավը ի՞նչ ա․ ազգով, տակով, բարեկամությունով, տարել, կոխել են ծակերը։

Եթե դուք ընդդիմադիր եք, մենք էլ ավելի ընդդիմադիր ենք, եկեք դուրս գանք փողոցային պայքարի։ Պետք է դուրս գալ, ջարդել, փշրել, ավիրել, մտնել, սրանց վերևից շպրտել ցած։ Իսկ թե ինչու չեն միանում իմ կոչին, պատճառը մեկն է՝ որովհետև ընդդիմադիր չեն։ Հակառակ դեպքում մեր բոլորի թշնամին մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով մեր ներքին թշնամին է, ինքն ավելի վտանգավոր է, քան արտաքինը։ Բա եթե դուք համարում եք Նիկոլին թշնամի, եկեք միանանք և սրանց լարենք դեպի բերդ, ոչ թե դեպի սահման»։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ «Հանրային ձայն» լրատվականը կանգնել է իշխանության կոկորդին, և չնայած նրան, որ իշխանությունը կարողանում է որոշ մարդկանց ահաբեկել, առնել, շանտաժ անել, լռեցնել, կալանավորել, խոշտանգել, բացի «Հանրային ձայն»-ից։

«Ով ունի Վարդան Ղուկասյանի հեռախոսահամարը, բոլորին ձերբակալում են։ Այսպիսի բան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ չի եղել»,-ասաց նա։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան