copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 20-06-2023

Էրդողանի կուսակցության խոսնակը կրկին մեղադրել է Հայաստանին

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հերթական անգամ Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TurkicWorld լրատվական գործակալությունը։

Չելիքը նշել է, թե, իբր «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից»։

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ «Թուրքիան խաղաղություն և կայունություն է ցանկանում Հարավային Կովկասում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը