copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 20-06-2023

Հայաստանի ներկայացրած դժգոհությունները հիմնավորված են. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի։ Ինչպես փոխանցում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն շեշտել է՝ կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է, և դա պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը՝ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։

«Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հիմնավորված դժգոհություններ է ներկայացնում Հայաստանը։ Եթե ​​մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները անընդհատ կհանդիմանեն միմյանց։ Պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ»,- կարծում է նա։

Լուկաշենկոյի համոզմամբ՝ առկա են բարդ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ բարդ լինեն դրանք։ Նա նշել է, որ երբեմն խնդիրների բարդության պատճառով, իրենք չեն ցանկանում լուծել դրանք։

Բելառուսի նախագահը հավելել է, որ եթե այդ խնդիրների լուծմանը ներքաշվեն արևմտյան «բարեկամ-խորհրդականները», ապա շատ ավելի դժվար կլինի որևէ բան անելը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում