copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:51 16-06-2023

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արեգ Եդիգարյանը, Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օրերս գտնվում էին Իտալիայի Հանրապետությունում։

Այցի ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, դրանց կառավարման համակարգին, այցելել են շինհրապարակներ։ Մասնագիտական շահագրգիռ քննարկում է կայացել Իտալիայի ազգային ճանապարհների միությունում (ANAS), որի կազմակերպմամբ էլ այցելություն է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման կենտրոն։ Իտալացի մասնագետների հետ քննարկվել են ճանապարհային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ճանապարհաշինարարները հանդիպում են ունեցել նաև Իտալիայի շինարարական ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ճանապարհաշինական մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում