copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:31 15-06-2023

Անհիմն ձերբակալությունների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները. հայտարարություն


Խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այսօր ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Սա հերթական արձանագրումն է, որ գործող իշխանությունները երկրի ներսում մթնոլորտը փոխելու, հասարակությունը կոնսոլիդացնելու, այդ կերպ արտաքին մարտահրավերներին դիմակայելու փոխարեն շարունակում են հասարակությանը ցնցումների տանելու, օրակարգային գլոբալ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու գործելաոճը: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իրենց համար անցանկալի մարդկանց առկախված վիճակում պահելու, լռեցնելու նպատակով նրանք տարիներ շարունակ ձգձգվող քրեական գործերով ցանկացած պահի գնում են ձերբակալությունների, կալանավորումների: Ընդ որում ակնհայտորեն անհիմն պատճառաբանություններով, որն արտաքուստ իրավական, մինչդեռ իրականում քաղաքական շոուի է վերածվում:

Խիստ մտահոգիչ է, որ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ թշնամին ամուր աքցանների մեջ է առել մեր հայրենիքը` օրավուր ուժեղացնելով ճնշումը: Ստեղծված պայմաններում իշխանությունների այս վարքագիծն առերույթ բխում է թշնամու շահերից, քանզի մեզ տիրելու համար նրանց անհրաժեշտ է տրոհված, անդամահատված Հայաստան, դիմադրողականությունը կորցրած, վախվորած հայություն:

Այս ամենը վկայում է, որ անհիմն ձերբակալությունների, կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները, ուստի ելքը տարաձայնությունները մի կողմ թողնելն է, համախմբվելը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել