copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:00 14-06-2023

Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել Ստեփանակերտի մի շարք շինությունների նկուղային հարկերը

Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել մայրաքաղաքի մի շարք շինությունների նկուղային հարկերը, ինչպես նաև ավտոմեքենայի շարժիչ է խափանվել և մնացել ջրի մեջ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հունիսի 14-ին ժամը 14:40-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հորդառատ անձրևի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը խափանվել և մնացել է ջրի մեջ, ինչի հետևանքով ջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղ հասնելուց պարզվել է, որ մայրաքաղաքի մեկ այլ բնակչի ավտոմեքենան նույնպես մնացել է ջրի մեջ։

Փրկարարները ավտոմեքենաները հանել են ջրից, և համոզվելով, որ վտանգ չկա, վերադարձել են ծառայության վայր։

Տեղացած սելավի հետևանքով անձրևաջրով է լցվել Ազատամարտիկների փողոցի շինություններից մեկի նկուղային հարկում գտնվող գրասենյակը։ Ժամը 15:00-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարների հետ մեկնել են կանչի վայր և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելուց հետո, նույն խումբը մեկնել է Մ. Գոշ փողոց և բնակելի շենքի նկուղային հարկից հանել կուտակված անձրևաջուրը։

Մեկ այլ կանչ գրանցվել է ժամը 15։00-ին։ Ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կենտրոնական մասնաշենքի նկուղը լցվել է անձրևաջրով: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են անձրաջուրը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում