Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:41 14-06-2023

Քաղմասում գրելուց հետո նկարիչ դարձած Աշոտ Փաշինյանը ոգեշնչումը կենցաղ է համարում

Պատերազմից 5 պակաս երկրում ամեն օր կազմակերպվում են նոր ցուցահանդեսներ, և ի հայտ են գալիս նոր արվեստագետներ, այնինչ շատ արվեստագետների ցուցահանդեսներ այդպես էլ մնալու են անկատար։ Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած և գարեջուր վաճառած Աշոտ Փաշինյանը հիմա էլ որոշել է նկարչությամբ զբաղվել։ Երեկ տեղի է ունեցել Աշոտ Փաշինյանի նկարների ցուցահանդեսը, որի ժամանակ ներկա է գտնվել նաև հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրի մի մասում վարչապետի որդու ցուցահանդեսն է, իսկ մյուս մասում դատում էին զոհված զինծառայողի մորը՝ վարչապետի որդու ցուցմունքով։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը նշել էր, որ գլուխ է խոնարհում զոհված զինծառայողների և նրանց հարազատների, այդ թվում նաև տիկին Գայանեի առաջ, բայց օրենքի առաջ հավասար են բոլորը։ Մեզ հետ զրույցում Աշոտ Փաշինյանը խուսափեց պատասխանել իր ստեղծած նկարների մասին ու մասնավորապես ոգեշնչման մասին հարցին` պատճառաբանելով, որ կենցաղային հարցերի չի պատասխանում, և դա իր անձնական տարածքն է։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել