copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 14-06-2023

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Philos Project կազմակերպության պատվիրակությանը

ունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։
Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում