copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:40 12-06-2023

Ոստիկանությունը մանրամասներ չի հայտնում. ազգովի փնտրում ենք երեխա առեւանգելու մեջ կասկածվողին

ՀՀ ոստիկանութունը 2 օր առաջ տեսանյութ է տարածել՝ կից գրությամբ տեղեկացնելով, որ տեսապատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։

Ու չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը չի մանրամասնել, թե ինչ հանցագործության մեջ է կասկածվում որոնվող անձը, նմանատիպ բազմաթիվ այլ հայտարարություններից այս մեկն առանձնացավ․ հաշված ժամեր անց համացանցը ողողված էր կասկածյալին գտնել փորձող գրառումներով։ Օգտատերերը նշում են, որ կասկածյալը փորձել է երեխա առևանգել և ոչ մեկ անգամ։ 10-ամյա աղջկա առևանգման դեպքից շատ չանցած սկսեցին լուրեր տարածվել, որ որոնվող տղամարդը երեխա առևանգելու ևս մեկ փորձ է կատարել, սակայն աղջկա փոքրիկ եղբոր շնորհիվ նրա քայլը ձախողվել է։

Հայտնի չէ՝ 10-ամյա երեխային հայտնաբերել են, թե ոչ, բայց կասկածյալին դեռ շարունակում են փնտրել դեպքից 2 օր անց։

Հատկանշական է, որ ոստիկանության հրապարակած տեսանյութը խմբերից մեկում տարածել է նաև ոստիկանության փոխգնդապետ Մարտա Մելիքսեթյանը՝ հորդորելով օգնել իրեն շտապ գտնել ստահակին՝ կրկին չպատասխանելով հարցադրումներին, թե ինչի համար է որոնվում վերջինս։ Օգտատերերից շատերը նաև նկատել են, որ կասկածյալի մեկ ոտքը, կարծես թե, պրոթեզ է, սակայն Մարտա Մելիքսեթյանն իր գրառման մեկնաբանություններում բացասական պատասխան է տվել հարցադրմանը։

Այսօր որոնվող տղամարդու լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը՝ կից գրելով․ «Ոստիկանության կողմից որոնվում է երեխա առեւանգելու կասկածանքով։
Ովքեր գիտեն այս անձի գտնվելու վայրը անհապաղ դիմեք ոստիկանություն, քանի դեռ այլ երեխաների չի առևանգել»։

Դեպքից 2 օր է անցել, ոստիկանությունը շարունակում է պաշտոնապես այլ մանրամասներ չներկայացնել հանցավոր արարքից, որի շրջանակներում որոնում են տեսապատկերված անձին, իսկ ֆեյսբուքյան օգտատերերն էլ շարունակում են տարածել նրա լուսանկարը, տեսանյութը՝ հույս ունենալով գոնե այդպես օգնել շտապ հայտնաբերել նրան։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան