copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 12-06-2023

Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար. «ՀայաՔվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ


«ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր՝ հունիսի 12-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել և օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը նշեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել ԿԸՀ և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով:


«Ես բացառում եմ, որ իշխանությունը հաղթի. Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը: Դուք ո՞նց եք պատկերացնում, իշխանությունը ո՞նց կարող բերել մարդկանց եւ նրանց ստիպել քվեարկել Արցախի հանձնման օգտին: Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար, ես դա բացառում եմ: Մենք պետք է հանրաքվեն օգտագործենք, որ դելեգիտիմացնենք Արցախի հանձնումը»,-ընդգծեց նախաձեռնող խմբի անդամը:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ առաջարկվում է քրեական օրենսգրքում երկու հոդված ավելացնել: Դրանցից առաջինում նշվում է. «ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով», իսկ երկրորդ վերնագրված է՝ «Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը»:

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60-օրյա ժամկետ է նախատեսված։ Հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից