Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:36 11-06-2023

«Կովկաս» պարախմբի համերգը Երերույքի տաճարում

Այսօր Շիրակի մարզի Անիպեմզա համայնքում՝ Երերույքի տաճարի մոտ տեղի ունեցավ «Կովկաս» պարի խմբի համերգը։

«77 թվականից գործում է «Կովկաս» պարի խումբը, որն ստեղծել է Աշոտ Հակոբյանը՝ իմ հայրը։ Քաղաքապետարանի կողմից պահանջված խումբ է եղել, պարում են միայն կովկասյան պարեր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պարախմբի ղեկավար Արմեն Հակոբյանը։

«Սկզբից խմբում միայն տղաներ են եղել, հետո կամաց-կամաց աղջիկ-տղա, հիմա էլ գերակշռում են աղջիկները»։

Oragir.News-ի հետ զրույցում պարախմբի ղեկավարն ասաց, որ խմբի ստեղծման 45-ամյակը պատերազմի պատճառով չնշեցին. «Տղաներս բանակում էին, հիմա վերադարձել են, 45-ամյակի առթիվ տարբեր վայրերում համերգներ ենք տալիս։ Հիմա էլ որոշել ենք՝ Երերույքի տաճարում իրականացնենք համերգը, նկարահանենք, որ մեր էս գեղեցիկ տաճարին ծանոթանան նաև զբոսամրջիկները»։

Հակոբյանը նշեց, որ տարբեր երկրներում են համերգներ ունեցել, սակայն կարևորեց նաև Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղի ունեցող միջոցառումները, որոնցով բնակչությանը և զբոսաշրջիկներին են ներկայացվում Հայաստանի արժեքները։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան