copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:08 10-06-2023

Ինչու Բաքուն հրաժարվեց վաշինգտոնյան հանդիպումից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել