copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:13 09-06-2023

Հայաստանն արյունաբանական ոլորտում կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար. Անահիտ Ավանեսյան

«Հպարտությամբ արձանագրում ենք, որ Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար»,- Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեզար Գարիդոյին ողջունելով` նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Սեզար Գարիդոն տարածաշրջանային այցով երկու օր Երևանում է` տեղում ծանոթանալու ոլորտի ձեռբերումներին ու առաջնահերթություններին:

«Հայաստանը հեմոֆիլիայի, արյունաբանության ոլորտում մշտական դինամիկ զարգացում ապահովող երկիր է, և մենք պատրաստ ենք աջակցել` նպաստելու այս ոլորտում ձեր երկրի նոր ձեռքբերումներին»,- տպավորված Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ձեռքբերումներով` ասել է Սեզար Գարիդոն:

Հայաստանը 146 երկրներից մեկն է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, և ֆեդերացիան անընդմեջ մեր պացիենտներին է տրամադրում հակահեմոֆիլային դեղամիջոցներ, մեր մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստումներ, ինչպես նաև ֆեդերացիան նպաստում է այս հիվանդության վարման ժամանակակից մեթոդների ներդրմանը:

Նորագույն և թանկարժեք դեղամիջոցները մեր բուժառուներին համաշխարհային ֆեդերացիայից բացի, տարամադրում է նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Տարեցտարի ավելի մեծ քանակով հակահեմոֆիլային դեղամիջոցներ է ձեռք բերում առողջապահության նախարարությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին