copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:22 09-06-2023

ԲԴԽ-ն հունիսին կքննի Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված վարույթը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

Այս մասին հայտնի է դարձել Դատավորների եվրոպական միության տարածած հայտարարությունից, որով միությունը դատապարտել էր Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները։

Կարգապահական վարույթ է հարուցվել նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

Oragir.News-ի տեղեկություններով՝ վարույթը հարուցվել է այս տարվա ապրիլի վերջին։ Ակնկալվում է, որ հունիսին ԲԴԽ նիստում վարույթի քննություն տեղի կունենա։

Արդարադատության նախարարությունը դատավորից գրավոր բացատրություն է խնդրել։

Oragir.News-ի հետ զրույցում դատավոր Հարությունյանն ասաց, որ առաջիկայում կանդրադառնա վարույթին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում