copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:52 08-06-2023

Եթե ջերմաստիճանը նվազի, բույսի աճը կկանգնի


Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկայում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։ Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով տարվա այս եղանակին ջերմաստիճանի անկման հնարավոր հետևանքներից, նկատեց. «Եթե շատ նվազի, բույսի աճը կկանգնի, հետո էլ կցրտահարվի»։

Հարցին, թե անձրևների քանակը շատ չեք համարում, Բերբերյանը պատասխանեց. «Մի քիչ նորմայից ավել է, բայց չեմ կարծում, որ առանձնակի մեծ վնաս տա»։

Գյուղատնտեսը նշեց, որ տարբեր մշակաբույսերի համար կարող է եղանակային նման պայմանները տարբեր ազդեցություն ունենալ. «Միշտ չէ, որ ամեն տարի կոնկրետ գյուղատնտեսական կուլտուրայի համար լավ է լինում»։

Դիտարկմանը, որ շատ գյուղացիներ դժգոհում են անձրևի նման քանակից, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դե ուրեմն այդ գյուղացիները պտղատու այգիներ ունեն, խաղողի այգիներ ունեն, այդ բույսերի համար լավ չէ»։

Հետաքրքրվեցինք Բերբերյանից, իսկ ո՞ր կուլտուրաների համար է անձրևի նման քանակ լավ, պատասխանեց. «Կաղամբի, կարտոֆիլի, բողկի, միամյա կուլտուրաների համար լավ կլինի»,- ասաց նա և հավելեց, որ ամեն տարի մի բան լինում է, նորմալ է, գյուղատնտեսություն է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել