copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 07-06-2023

ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների եւ կառավարության մի շարք անդամների միջեւ։ Հանդիպման կազմակերպիչը Գեւորգ Պապոյանն է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, որի հեղինակած խնդրահարույց օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք։ Պապոյանն ԱԺ է հրավիրել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք էլ կարծիք հայտնեն իր նախագծի վերաբերյալ, որը, ինչպես նշել ենք, օրենքի ուժ ստանալուց հետո շինարարական ոլորտում մենաշնորհ կձեւավորի։ Երկուշաբթի օրվա հանդիպումից հետո պարզ կդառնա չարաբաստիկ նախագծի ճակատագիրը, որի նկատմամբ առարկություններ ունեն նաեւ ՔՊ-ում՝ կընդունվի այն Պապոյանի՞ տարբերակով, թե՞ խմբագրումներով։

Հիշեցնենք. Պապոյանն առաջարկում է, որ հիպոթեքով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիների՝ բանկից ձեռք բերված վարկի գումարն ամբողջությամբ չտրամադրվի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցվի, մնացած 75-ը՝ այն ժամանակ, երբ բնակարանը կկառուցվի եւ կհանձնվի սեփականատիրոջը։ Մինչդեռ բանկային ոլորտի հետ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ Պապոյանին բացատրել են, որ այս դրույթն ընդունելու դեպքում բազմաբնակարաններ կկարողանան կառուցել միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Ի դեպ, Պապոյանը, մեզ հասած լուրերով, մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին