copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 06-06-2023

Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները կմնան անփոփոխ. Հաքան Ֆիդան

Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը հիմնված է ազգային շահերի վրա։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Ֆիդանն ասել է Թուրքիայի ԱԳՆ-ում նախարարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

Հաքան Ֆիդանը վստահեցրել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում կներդնի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, նպաստելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ Հանրապետության հարյուրամյակի և երկրի արտաքին գործերի նախարարության կազմավորման 500-ամյակի տարում նշանակվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում «երկար տարիների ծանրակշիռ և քրտնաջան աշխատանքի համար»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվել էր նախագահի պաշտոնում, հունիսի 3-ին երդմնակալությամբ ստանձնեց իր պաշտոնը և նույն օրը հրապարակեց նոր կառավարության կազմը։ Թուրքիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտնում նշանակվել էր Հաքան Ֆիդանը, ով մինչև այս 13 տարի շարունակ (2010-2023) զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը և միևնույն ժամանակ հանդիսանում է Էրդողանի ամենավստահելի և հավատարիմ կադրերից մեկը։ Ֆիդանի նշանակումը արժանացել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում