copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 04-06-2023

Ներկա իշխանությունները որոշել են հանձնումն ամեն գնով ավարտին հասցնել. «Հայաքվե»-ի  հեղինակները Գյումրիում էին

«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակներն այսօր Գյումրիում էին։ Նրանք ներկայացրել են իրավական բոլոր այն քայլերը, որոնք կատարելու դեպքում կհասնեն ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների, այսինքն՝ ծանր քրեական պատիժ կնախատեսվի Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն անդրադառնալով Փաշինյանի Թուրքիայի այցին, հայտարարեց. «Տեսել եք Փաշինյանի վերջին նկարներն Անկարայում՝ շողոքորթ դեմքով, փորձելով ժպտալ , անեկդոտ պատմել Ալիևին և այլն, և այլն, որը խայտառակություն է։ Մենք երբևիցե չէինք կարող պատկերացնել։

Չնայած մեկ անգամ հիշում եմ, թե Սերժ Սարգսյանը Աբդուլահ Գյուլի հետ ֆուտբոլ էր նայում և թուրքական հավաքականի ամեն խփած գնդակին ելնում, շնորհավորում էր։ Ցավալի պատկեր է, ես չեմ ասում մենք թուրքի հետ միշտ թշնամի պետք է լինենք, բայց եթե մենք թուրքի հետ հաշտվում ենք, փորձում ենք որպես հարևան ապրել, դա չպիտի լինի մեր ստորացման հաշվին։

Ուրեմն իրենք մեր իրավունքի, մեր շահի հետ պետք է հաշվի նստեն, մենք՝ իրենց իրավունքի, իրենց շահի հետ։ Չի կարող լինել միակողմանի։

Իսկ հիմա մեզ միակողմանի զիջումներ են պարտադրում ու ցավն այն է՝ քանի զիջումի համաձայնվում ու համակերպվում ես, դրանով էլ ավելի ես քեզ թուլացնում ու դրանով նոր ճանապարհ ես բացում նոր զիջումների համար։ Ամենապարզ օրինակն այն է, որ մենք ժամանակին համակերպվեցինք նրա հետ, որ Քարվաճառը, Քաշաթաղն առանց կռվի հանձնենք, մեր բանակի զենքով, արյունով պաշտպանած անառիկ ամրոցը հանձնեցինք, և դա իրենց համար ճանապարհ բացեց դեպի Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, այդ բոլոր ուղղություններով իրենք արդեն ներթափանցել են մեր տարածք»,-ընդգծեց Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանի խոսքով՝եկել է այն պահը, երբ ինքներս մեզ հաշիվ պիտի տանք՝ համակերպվո՞ւմ ենք երկրի փուլային հանձման ու նրա հետ, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են, թե՞ պետք է փորձենք կռիվ տալ, դիմադրել։

«Մեր երկրի ներսում գործում է հանձնված իշխանություն, թե ինչ պատճառով է ինքը հանձնված, գլխանց գործակալ է եղել, թե պատերազմից այսպես ասած՝ դուխաթափ է եղել, թե որովհետև իրենց ինչ-որ բան են խոստացել արևմտյան իրենց գործընկերները, ես այդ հարցի պատասխանն այս պահին լիարժեք չեմ կարող տալ։ Ես կարծում եմ՝ ժամանակը կտա, թե որն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ իրենք հանձնված են, փորձում եմ մեզ բոլորիս հրամցնել, թե հանձնվելը ճիշտ է, այլապես շատ ավելի վատ կլինի»,-նշեց Ավետիք Չալաբյանը։

Վերջինիս խոսքով՝ ժողովրդի մեջքը կոտրված չէ, մարդկանց մեծամասնությունը համաձայն չէ, հանձնելու քաղաքականությանը, բայց ներկայիս իշխանությունը ամեն գնով փորձում է հանձնումը ավարտին հասցնել։
Չալաբյանն ասում է՝ պայքարի ճանապարհը հեշտ չէ, բայց այլընտրանք չունենք և մեզնից յուրաքանչյուրն արդեն պիտի որոշի, թե ինչ երկիր է ուզում ունենալ, համակերպվելու՞ է այս վիճակին, թե ոչ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ