copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:39 02-06-2023

Զղջման հիմքը բավարար չէ վարույթը կարճելու համար. 16-ամյա տղային ծեծելու գործը չպիտի կոծկվի

«2023 թ-ի ապրիլի 10-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին իմ վստահորդը՝ Արազ Ամիրյանը, գտնվել է իր աշխատավայրում՝ խոհանոցում, ոստիկանության աշխատակիցը խնդրել է իրեն տրամադրել սենյակ՝ գիշերակացի համար, որից հետո իրեն ներկայացվել է խնդրանք, որպեսզի նա նախապես վճարում կատարի։ Դրանից ոստիկանության ծառայողը վրդովվել է և սկսել է հարվածներ հասցնել Արազին»։

Այս մասին Oragir․news-ի հետ զրույցում ասաց Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆաելյանը՝ անդրադառնալով նախօրեին հայտնի դարձած դեպքին, երբ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային։

Փաստաբանն ասաց, որ թեև տղան մարմնական վնասվածքներ չունի, միայն բաճկոնն է պատռվել, սակայն տուժող կողմը կարծում է, որ զղջման հիմքը բավարար չէ քրեական վարույթը կարճելու համար։

«Որոշում դեռ չնք ստացել, բայց երբ ստանանք, անպայման բողոքարկելու ենք։ Կասկած չունեմ, որ գործը վերաբացվելու է, ես վստահ եմ, որ եթե գլխավոր դատախազը տեղեկանա այս մասին, համապատասխան գործողությունները հետևելու են։ Ավելին՝ վստահ եմ, որ վարույթը կարճելու որոշման հիմքում հովանավորչությունն է»։

Նա նշեց, որ դեպքից հետո Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են, բայց երեկ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ նրա լիազորությունները արդեն դադարեցված են։

«Մեր խնդիրն ամենևին էլ ֆինանսական կամ որևէ այլ փոխհատուցում ստանալը չէ, այլ այն, որ եթե անձը կատարել է հանրայնորեն վտանգավոր արարք, ստանա դրա վերաբերյալ համապատասխան պատիժ՝ լինի իրական ազատազրկման ձևով, տուգանքի կամ այլ ձևով, էական չէ։ Եթե անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, դրա համար պատասխանատվության պետք է ենթարկի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է