Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:41 31-05-2023

Քննարկվել են հայ-արգենտինական բարեկամական սերտ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված մի շարք հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Նախագահը շնորհավորել է Արգենտինայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 25-ին: «Շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ և ի դեմս Ձեզ հղում իմ լավագույն բարեմաղթանքներն Արգենտինայի ժողովրդին, Արգենտինայի նախագահին:

Ընդունեք իմ լավագույն մաղթանքները: Իհարկե, կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ ամեն մեկս՝ հատկապես որպես քաղաքացի, այս դեպքում նկատի ունեմ արգենտինացիներին կարողանան իրենց երազած երկրի կառուցմանը մասնակից լինեն և իրենց երազած երկիրը կառուցեն»:

Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին նշել է. «Շնորհակալություն, հարգելի պարոն նախագահ, այս ընդունելության համար: Մեզ համար շատ կարևոր և գնահատելի է Ձեր մոտեցումը, Ձեր պատրաստակամությունը մեզ հյուրընկալել և աջակցել:

Շնորհակալություն ևս մեկ անգամ ընդունելության և լավ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բարեկամական սերտ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ինչի կապակցությամբ դեսպան Վերգարան ընդգծել է Արգենտինայի պատրաստակամությունը լիարժեքորեն աջակցել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել