copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:45 30-05-2023

ՀՀ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության բովանդակությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Շատ եմ կարևորում նման այցելությունները և հանդիպումները: Իրականում բարձրաստիճան այցելությունները միայն նպաստում են երկրների հարաբերությունների զարգացմանը: Մեր երկու երկրները խորհրդարանական են, ուստի նման այցելություններն ավելի կարևոր են դառնում: Այս առումով շատ կարևոր է նաև, որ Սլովենիայի խորհրդարանում 2022 թվականին ստեղծվել է Հայաստան-Սլովենիա բարեկամական խումբը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն:

Վստահ եմ, որ Ձեր այցելությունն իր բովանդակությամբ հագեցած է և միտված է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ այդ գործում»:

Ըստ աղբյուրի՝ Ուրշկա Կլակոչար Զուպանչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Ձեր կողմից հյուրընկալվելը: Այստեղ գալուց առաջ շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահի հետ: Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք:

Այսօր առավոտյան ծանոթացել եմ Ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ այցելել նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Սլովենիայի և Հայաստանի սերտ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի