Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:31 30-05-2023

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի և Գեղամ Մանուկյանի միջև

Շատ բան կարելի էր այս տարիներին չանել և բանակի հեղինակությունն այդպես բարձրացնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության ներդրման հիմնավորումներից մեկին, թե այդպիսով նաև բանակի հեղինակությունը կբարձրացվի։

«Կարելի է շատ զինվորականների վրա ցեխ չշպրտել և բանակի հեղինակությունը բարձրացնել, կարելի էր ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնական օրը շատ ավելի համատարած նշել և դրանով բանակի հեղինակությունը բարձրացնել, ոչ թե սղղացնելով անցնել։ Հոգնել եմ, մեկ ու կես տարի է` ասում եմ՝ ՊՆ կայքում վերականգնել զինված ուժերի ձևավորման պատմությունը, Արցախի պատմություն բաժինը»,– ասաց պատգամավորը։

Նրա կարծիքով` կանանց զինծառայության հարցը փոքր դետալ է, արմատական փոփոխությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում, ներառյալ` զինված ուժերի պրոֆեսիոնալ բանակ դարձնելու ճանապարհին։

«Ինչի՞ համար է այս նախագիծը` մարդուժի, համալրման, բայց այնուամենայնիվ, համապարփակ պատասխան այդպես էլ չհնչեց, երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների հարցը գենդերային հավասարության հետ աղերս չունի»,- հավելեց դաշնակցական պատգամավորը։

Նրա խոսքով` այդ հարցը կարող են բարձրացնել պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, բայց զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը, անհասկանալի է։

Նա նաև ընդգծեց, որ ըստ էության` պատվո վճարի հարցն արդեն իսկ որոշակի անհավասարություն է նշանակում կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության դիմածների և այն կանանց միջև, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայում են ՀՀ բանակում։ Կարծում է, որ սա խնդիր է, որը շատերի սրտին կարող է դիպչել։

Ի պատասխան Մանուկյանի ելույթին` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` նշելով, որ որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել։

«Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որևէ մեկը չկարողանա վարկաբեկել։ Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել, որոնք ողբերգական է թե իրենց ընտանիքների համար, թե մեր երկրի` կադրային կորստի տեսանկյունից»,– նշեց Քոչարյանը։

Գեղամ Մանուկյանը վրդովվեց, որ սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ապա նաև հանձնաժողովի նախագահն արձագանքում են իր ելույթին` նախագծին անդրադառնալու փոխարեն։ Պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։

«Թող ձեր ելույթը նվիրված լինի նխագծին, ոչ թե իմ ասածներին արձագանքեք: Ընդհանրապես սովորություն դարձրեք ելույթներին մի արձագանքեք»,-ասաց Մանուկյանը:

«Պարոն Մանուկյան, հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռել և լսել, ես լռել և լսել եմ Ձեզ։ Կարգը չի խախտվել: Կարգի խախտման մասին ես ձեզ առանձին հանարավորություն կտամ արտահայտվելու: Էս ի՞նչ բան էր»,– ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել