copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:02 30-05-2023

Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գովազդը փոխվել է, բայց խարդախությունը՝ մնացել

Նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, սոցցանցերը հաճախ զանազան խարդախությունների, հափշտակությունների պատճառ են դառնում։

Եվ այսպես, Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի ֆեյք էջ կա՝ Luxura, որը զբաղված է ՀՀ քաղաքացիներին «գցելով»։

Մասնավորապես, այս էջում գովազդվում է առանց հատուկ գիտելիքների, աշխատանքի, ընդամենը սիմվոլիկ ներդրմամբ «Գազպրոմ»-ում ակցիաներ գնելը և հարստանալը։

Ուշագրավ է, որ ի սկզբանե այս էջը եղել է Նիկոլ Փաշինյանի նկարով, այդպես է գերել մեր հազարավոր քաղաքացիներին։ Սակայն, կարճ ժամանակ անց Փաշինյանը կարողացել է հանել իր նկարը այդ էջից, սակայն ՀՀ քաղաքացիներին փող գցող գովազդը չի փակել։

Ի դեպ, էջում նաև «Ամերիա բանկի» գովազդը կա, փաստորեն նույնիսկ այստեղ Փաշինյանը միայն իր մասին է մտածում։



Ամենից շատ դիտված