Արտաքին 3 տարի առաջ - 17:00 28-05-2023

Թուրքիայում քաղաքացին ընտրատեղամաս է եկել գառան հետ

Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում նաև զվարճալի միջադեպեր են գրանցվում։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը, Ստամբուլի Սարըյեր շրջանում մի քաղաքացի ընտրատեղամաս է եկել իր գառան հետ, որի վրա եղել է նաև գեղեցիկ հագուստ։ Մինչև կինը գառան հետ մտել է ընտրատեղամաս քվեարկելու, այնտեղ հավաքված քաղաքացիները տեսնկարահանել են զվարճալի պահը։

Երբ քվեարկությանը մասնակցելուց հետո կինը հեռանում էր ընտրատեղամասից, որոշ քաղաքացիներ գնացել են նրա հետևից և շոյել աստիճաններով իջնող կենդանուն։

Քաղաքացին և իր յուրօրինակ հագուստով գառը մեծ ճանաչում են ձեռք բերել՝ հայտնելով թուրքական և միջազգային լրատվամիջոցների գլխագրերում։ Կնոջ արարքը ակտիվորեն քննարկվում է նաև սոցիալկան կայքերում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է