copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:24 27-05-2023

Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Արցախի շրջանավարտներին․

«Սիրելի շրջանավարտներ,
Սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր կյանքի առաջին կարևոր շրջափուլի ավարտի առիթով: Մեր հոգին լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի լուսավոր երտասարդներ են մեծանում Արցախում: Արցախի արհեստական շրջափակման պայմաններում, երբ միասին կրում ենք բազմաթիվ զրկանքներ, երբ մեր վաղվա օրը շատ անորոշ է թվում, Ձեր երիտասարդական եռանդն ու կյանքի հանդեպ սերը գալիս են գոտեպնդելու և զորացնելու մեր սրտերը:

Դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, ուսուցիչների խրատներն ու փոխանցած փորձառությունը կօգնեն ձեզ կյանքում գտնելու Ձեր ճիշտ տեղն ու կոչումը։ Մեր մաղթանքն է, որ դուք կյանքում ինչ դիրքի և աստիճանի էլ հասնեք, չմոռանաք ձեր ամենամեծ կոչումը. արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է և մեր նահատակների, ովքեր Ձեզ նման պայծառ երիտասարդներ էին, արյամբ սրբացած այս հողին տեր կանգնելը։ Չկտրվեք ձեր արմատներից, որովհետև ծառի նման իր արմատից կտրված յուրաքանչյուր մարդ բարոյապես ենթակա է չորացման և անհետացման։

Աղոթում ենք, որ Աստված մշտապես ուղեկից լինի Ձեր կյանքի հետագա տարիներին, իսկ դուք Ձեր բոլոր քայլերը փորձեք կատարել Աստծո կամքի համաձայն, փնտրեք իմաստություն և ճշմարտություն, որպեսզի գտնեք կատարյալ խաղաղություն և ազատություն:

Անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում:

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում