copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 27-05-2023

Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Դատախազությունը օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա.Փ-ին։ Պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռք բերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):

Այնուհետեւ՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռք բերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) եւ 824 հազար 498 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար. հարուցվել է քրեական վարույթ։

Եվ, ահա, Ա.Փ-ն, ոչ ավել, ոչ պակաս, 2012 թվականին բանակին գոմեշի միս մատակարարելու եւ մեծ վնաս հասցնելու համար պաշտոնից ազատված, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանն է, որին հիմա կրկին հիշել են իրավապահները»։

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին