copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:42 26-05-2023

Մենք շատ հեռու ենք Ավարայրի և Սարդարապատի ոգուց. Աշոտ Մելքոնյան

Մայիսի 26-ը համարվում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետը, քանի որ ունեցել ենք միանգամից երկու հաղթանակներ ։ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում հայերը հաղթանակ տարան, ինչպես նաև 1918 թվականի մայիսի 26-ին՝ Սարդարապատի ճակատամարտում։ Սարդարապատի ճակատամարտը շատ հաճախ անվանում են նաև «20-րդ դարի Ավարայր»։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում կոչով դիմում է հայոց զորքին, ասելով․ «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»։

Ճակատամարտում հայերի զոհերի թիվը եղել է 1036, իսկ պարսիկներինը՝ 3544 մարդ։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել է «հայրենիքի նահատակների» շարքը։ Դերենիկ Դեմիրճյանը իր «Վարդանանք» պատմավեպում գեղարվեստորեն արտացոլել է Ավարայրի ճակատամարտը։

Oragir.News-ի հետ զրույցում պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ցավոք դեռ մեր հասարակությունը չի հասել այն ոգուն, ինչը որ մեր ժողովրդին պատել էր Ավարայրի և Սարդարապատի նախօրյակին և հայ ժողովուրդը ինքնապաշտպանական բնազդով թելադրված գնաց և հաղթանակ տոնեց այդ ճակատամարտերի արդյունքում։

«Նույնը կարող է նաև այսօր լինել, որովհետև ես կարծում եմ, որ այս վերջին դեպքերից հետո, որոնք Սոթքում տեղի ունեցան, մեզանում հոգեբանական առումով շատ բան է փոխվում և Ավարայրն ու Սարդարապատը գնալով նախապատրաստվում են՝ առանց չափազանցության»,-զրույցում նշեց պատմաբանը։

Աշոտ Մելքոնյանն ասում է, որ մենք, առանց չափազանցության, փառահեղ վիճակում ենք գտնվում, որ վատ թե լավ ունենք երկու հայկական պետականություն՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի հանրապետությունը, իրենց համապատասխան զինված ուժերով հանդերձ, նորից եմ կրկնում՝ բոլոր իրենց թույլ, թե խոցելի կողմերով հանդերձ։

«Որևէ կասկած չկա, որ այդ թեման միշտ էլ հայ գրականության անբաժան մասն է կազմել, էլ չեմ ասում, որ արդեն 1600 տարի Վարդանանց պատերազմի և Վարդանանց հերոսների գովքն է մեր գրականության մեջ տեղ գտել , նույնը նաև ավելի քան 100 տարի Սարդարապատի հերոսամարտը։ Այնպես որ և արևմտահայ, և արևելահայ գրականության մեջ այս թեմաները շատ հաստատուն, կայուն տեղ են զբաղեցնում և այդպիսին շարունակում են մնալ նաև օրակարգում, ոչ միայն հայ գրականության մեջ այլ նաև մշակույթում»,-ասաց պատմաբանը եզրափակելով զրույցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին