Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:12 26-05-2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին կայցելի Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ իշխանական վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 28-ին կայցելի Սարդարապատի հուշահամալիր։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետԱրմեն Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ամենամյա միջոցառում է լինելու․

«Ոնց որ նախորդ տարիներին, այս տարի ևս Նիկոլ Փաշինայնն այցելելու է Սարդարապատի հուշահամալիր»։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ մայիսի 28-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր այցին ընդառաջ, հուշահամալիր տանող ճանապարհը վաղ առավոտից փակվում է, ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականցնում։



Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է լինում նաև լրագրողների համար։
Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր այցը խնդիր է առաջացնում նաև հուշահամալիրի հարակից գյուղերի բնակիչների համար, նրանց ևս արգելվում է երթևեկել այդ ճանապարհով։ Բնակիչները ստիպված են լինում մի քանի ժամ սպասել, մինչև Փաշինյանը կհեռանա, որից հետո նոր ճանապարհը կբացվի։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել