Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:51 25-05-2023

«Ո՞րն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը». Հակոբ Արշակյանը ՀՀ երեք նախագահներից ձայնագրություններ միացրեց

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ի պատասխան ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, ԱԺ ամբիոնից միացրեց ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ՝ Արցախի վերաբերյալ։

«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկացուցիչները և, ենթադրաբար, անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով իրենց առաջնորդում է, կոչում են հայրենիք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ միացնելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերից մի հատված։ Քոչարյանը, ով այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը, ձայնագրությունում ասում է, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության նպատակը զուտ ռազմական է և որ դրանք վերադարձվելու են:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ. ելույթում ասում էր, որ կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ՝ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: «ՀԺ-ում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»,-ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հակոբ Արշակյանը դիմելով ընդդիմադիրներին՝ հարցրեց. «Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Ո՞րն է ձեր հայրենիքը, արդյո՞ք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է»:

Սերժ Սարգսյանն էլ ձայնագրությունում նշում էր՝ փոխզիջում է այն, որ հիմա ՀՀ-ն հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն։

Հակոբ Արշակյանը մեջբերում արեց նաև Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից: Դրանում, մասնավորապես, Արցախի նախագահն ասել է, որ արցախցիները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության:

«Մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-նշեց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում, մեղադրանքներին, որ գործող իշխանությունը կոտրել է բանակի ողնաշարը՝ ԱԺ փոխնախագահը հարց հնչեցրեց. «Ո՞րն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը: Ո՞րն է եղել գինը, որ 4-րդ օրը պատերազմը դադարել է: Արդյո՞ք դադարել է նրա արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին: Եվ եթե այդպես է՝ ինչո՞ւ չեն շարունակվել այդ ռազմական հաջողությունները»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին