copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:37 25-05-2023

Տիկին Գայանեի վիճակը լավ է, կոտրված չէ․ պաշտպան

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, արդեն 9 օր է անազատության մեջ է։ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իբր «առևանգելու» համար դատարանը նրան 1 ամսով կալանավորելու որոոշում է կայացրել։

Oragir.News-ն այսօր զրուցել է տիկին Գայանեի պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ, որը երեկ երեկոյան է այցելել հերոսի մորը։ «Տիկին Գայանեին երեկ երեկոյան եմ հանդիպել, վիճակը լավ է, կոտրված չէ, մարտական է տրամադրված, տրամադրությունը տեղն է, բացառությամբ այն ողբերգության, որը կրում է իր ներսում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որ մայիսի 29-ին ժամը 14։00-ին Փաստաբանների պալատում մամուլի ասուլիսով են հանդես գալու։

«Նախաքննական մարմինը մոտ օրերս նշված միջադեպի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով որոշում է կայացնելու, որի արդյունքում նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել և հատկապես անդրադարձ կլինի Գայանե Հակոբյանի վրա հնարավոր ճնշումներին, նրա հետագա գործողություններին և քրեական վարույթին»,- նշված է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ նստացույցը դադարեցնելը չի նշանակում, որ իրենց պայքարից հետ են կանգնել․ «Մեր պայքարը շարունակվում է, մենք Գայանեի կողքին ենք։ Նստացույցը դադարեցնելը չի նշանակում, որ պայքարից հետ ենք կանգնել։ Մեր հերոսածին մորն ազատ արձակելուց հետո կրկին կակտիվացնենք մեր պայքարը»։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան:

Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետվորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնաշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Դատարանը հերոսածին մորը 1 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»