copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:19 24-05-2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լատվիայում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայի Հանրապետությունում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այցի նպատակն է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականությունը, ոլորտային օրենսդրությունը և փորձառությունը։

Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, Իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, Ազգային ժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ հյուրընկալող երկրի երիտասարդական պետական քաղաքականություն մշակող կառույցների, ազգային հովանոց կառույցների, քաղաքացիական հասարակության սեկտորի, ինչպես նաև տեղական և ազգային մակարդակով գործող երիտասարդական կենտրոնների և երիտասարդության ոլորտի հետազոտական կազմակերպություններ ներկայացուցիչների հետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պետքարտուղարի տեղակալ Իլզե Սալենիեցեին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարության Երիտասարդական քաղաքականության գծով ղեկավարի տեղակալ Ռանդա Կենգեն, Լատվիայի Հանրապետության ազգային երիտասարդական խորհրդի ծրագրերի համակարգող Ռոտա Լացեն և Երիտասարդական միջազգային ծրագրերի գործակալության Երիտասարդական քաղաքականության աջակցման վարչության ղեկավար Նիլս Մոսեյոնոկսը։

Կողմերն անդրադարձել են օրենսդրության ոլորտում լատվիական փորձին, երիտասարդական ենթակառուցվածքների գործունեությանը, պետություն-քաղաքացիական հասարակություն կապին, երիտասարդների կյանքի որակի վրա պետական քաղաքականության ազդեցությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության դիրքերից խաչվող ոլորտային քաղաքականությունների մոնիթորինգի իրականացմանը:

Քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ–լատվիական համագործակցության հնարավոր ուղիները: Անդրադարձ է եղել «Էրազմուս+» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի այլ շարք ծրագրերի շրջանակում համագործակցությանը: Նմանօրինակ ծրագրեր կարող են իրականացվել նաև երկկողմ ձևաչափով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում