copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 23-05-2023

Եթե Ադրբեջանը ուժով փորձի տիրանալ «Զանգեզուրի միջանցք»-ին, Իրանը 2020 թվականի նման համբերատար չի լինի. իրանցի փորձագետ

Ամերիկյան Տեխասի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտող, ծագումով իրանցի Այաթոլլահի Թաբարը հայտարարել է, որ Իրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Իրանցի փորձագետն ընդգծել է, որ եթե Իրանն ու Ադրբեջանը փոխզիջումային լուծում չգտնեն, և Բաքուն փորձի ուժի կիրառմամբ տիրանալ միջանցքին, ապա Իրանը 2020 թվականի նման համբերատար չի լինի, և կդիմի վճռական գործողությունների։

Ամերիկաբնակ վերլուծաբանը նշել է, որ չնայած իր տարածաշրջանային ազդեցությանը, Իրանը դեռևս անմիջականորեն չի միջամտում հարևան երկրների գործերին։ Նրա խոսքով՝ իրանական կողմը նախընտրում է գործել իր դաշնակիցների ու ներկայացուցիչների միջոցով։

Փորձագետը չի բացառել նաև, որ Իրանը կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

«Հետևաբար չի բացառվում, որ Իրանը որոշակի աջակցություն ցուցաբերի Հայաստանին կամ համագործակցի Ադրբեջանի շիա ուժերի հետ՝ Բաքվին դիմակայելու և իր հյուսիսարևմտյան սահմանները պաշտպանելու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը