copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:12 22-05-2023

Նիկոլական «բեսպրեդելը» Գյումրիում. ՔՊ-ականը կրակել է քաղաքացու վրա

Գյումրին բոլոր ռեժիմների ժամանակ հայտնի է եղել իր արատավոր բարքերով, ասել է թե՝ ամեն ռեժիմ իր մերձավորների շրջանակին տվել է «դոստուպ», որ արխային ինչ ուզեն, անեն, նույնը նաև այս իշխանությունների օրոք է։ Իշխող ուժը քարտ բլանշ է տվել իրեն մերձակա շրջանակներին, մեղմ ասած՝ ինչ ուզում, անում են, քաղաքացիների վրա թքելուց մինչև կրակել։



Oragir.News-ին փոխանցել էին տեղեկություն, որ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հ. Մ.-ն, ով խոշտանգվել է և ծանր վնասվածքներ է ստացել։ Շրջանառվում է ՔՊ-ական, իրեն գործարար հռչկած Մրդո (Մարտին) Թորոյանի անունը, ով քաղաքում առավել հայտնի է Տիգրան Մեծ լավաշի Մրդո անունով։



Oragir.News-ը Գյումրիի բ/կ-ի մամուլի ծառայությունից հետաքրքրվեց դեպքի առթիվ, ի պատասխան՝ Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ մայիսի 20-ին Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա տղամարդ։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ նա ունի աղիների հրազենային վնասվածք։ Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է գնդակը, ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը միջին ծանրության է գնահատվում։ Այս պահին շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։ Գյումրիի բժշկական կենտրոնը այլ մանրամասներ չի հայտնում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում