copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 22-05-2023

Սինան Օղանը երկրորդ փուլում մեծ հավանականությամբ կաջակցի Էրդողանին

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ ակտիվորեն շարունակում է քննարկվել այն հարցը, թե առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը որ թեկնածուին կաջակցի՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թե՞ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծագումով ադրբեջանցի գործիչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նվերն է եղել իր մեծ եղբորը, որպեսզի վերջինս ձայներ խլի ընդդիմադիր թեկնածուից, Oragir.News-ը դեռևս ընտրությունների առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո էր հայտնել, որ Սինան Օղանը երկրորդ փուլում մեծ հավանականությամբ կաջակցի հենց Էրդողանին։

Թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականն իր աղբյուրներին հղումով հայտնել է, որ Սինան Օղանը առաջիկայում կհայտնի ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանին աջակցելու մասին և կհրապարակի այն կետերը, որոնք քննարկել էր վերջինիս հետ ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։

«Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին։ Նա կհայտարարի, որ չի աջակցելու Քըլըչդարօղլուին, քանի որ վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Բացի այդ թուրք քաղաքական մեկնաբան Ֆերհաթ Մուրադը թուրքական TV100 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Օղանը ընտրությունների երկրորդ փուլում կմիանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Հարգարժան Սինան Օղանը կհայտարարի որ աջակցելու է «Ժողովուրդ» դաշինքին: Մեծ հավանականությամբ, եթե թեկուզ վաղը չհայտարարի, ապա կհայտարարի հաջորդ օրը: Հայտարարելու է, որ իր տեսակետները հակված են «Ժողովուրդ» դաշինքի տեսակետներին»,- ասել է նա։

Քաղաքական մեկնաբանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ոչ մի սակարկություն չի կարող լինել փոխնախագահի կամ ինչ-որ նախարարի պաշտոնի հարցում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Սինան Օղանը երկրորդ փուլում ընդդիմությանն աջակցելու համար պահանջել էր Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլում Սինան Օղանի աջակցությունը ստանալու համար վերջինիս առաջարկել է նախարարի պաշտոն, սակայն Օղանն ասել է, որ ակնկալում է ավելի բարձր կարգավիճակ։ Ադրբեջանցի գործիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իր ընտրողների մեծամասնությունը կհետևի իր առաջարկին և կքվեարկի այն թեկնածուին, որին ինքը կաջակցի։ «Ինչո՞ւ պետք է դառնամ նախարար, երբ կարող եմ լինել փոխնախագահ»,- ասել էր նա։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին