Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:34 22-05-2023

Վարչապետը տեղյակ չէ Սոնա Մնացականյանի մահվան գործի ընթացքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Լեո-Պարոնյան փողոցների հատման կետում իր ավտոշարասյան արագ ընթացքի հետևանքով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի ընթացքից, այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

«Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ։ Միջադեպից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի հոր հետ, ինքն ասել է, որ իրավական ընթացակարգով տեղի կունենա ամեն ինչ։ Ես հիմա, ճիշտն ասած, չգիտեմ, թե արարքը ոնց է որակվել և նույնիսկ ինչ հոդվածով է որակվել», - ասաց Փաշինյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիա են անում, թե ընտրովի արդարադատություն է կիրառվում, քանի որ զոհվածի ծնողի գործով զոհ չկա, բայց իր ավտոշարասյան արաքի հետևանքով զոհ կա։

Վարչապետն ասաց, թե տեղյակ չէ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։ «Բնության մեջ այդպիսի պատճառ պարզապես գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ