copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:57 21-05-2023

Պետք է անցկացնել Աշոտ Փաշինյանի արյան փորձաքննություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․

Տևական ժամանակ ականատես ենք լինում «Ժողովրդավարության բաստեոնում» ընտրովի արդարադատության հերթական խայտառակ արտահայտմանը, ընտրովի արդարադատությունը նույնիսկ հասավ զոհված զինծառայողների ծնողներին, հանձինս՝ Գայանե Հոկոբյանի, որին մեղադրում են ՀՀ վարչապետի զավակի առևանգման մեջ՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը:

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները, որոնց վրա ՀՀ վարչապետի զավակ՝ Ա. Փաշինյանը պատկերված է ոչ ադեկվատ պահվածքով, ապա բավարար կասկածներ են առաջանում, որ վերջինս օգտագործում է թմրամիջոցներ և հավանական է, որ այդպես կոչված «առևանգման» օրը տիկին Գայանեի վարած ընթացող ավտոմեքենայից Ա. Փաշինյանի դուրս թռնելը պայմանավորված լինի այդ հանգամանքով:

Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը միջնորդում է պատկան մարմիններին անցկացնել՝ Ա. Փաշինյանի արյան դատաբժշկական փորձաքննությունը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում տիկին Գայանեին՝ պահանջելով օրվա իշխանություններից դադարեցնել զոհված զինծառայողների ծնողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները, անհապաղ ազատ արձակելով վերջինիս:

Հ.Գ. ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ համաձայն`վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով