Հարյուրավոր ոստիկաններ են հավաքվել կառավարության շենքի մոտ
Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին մեկ ամսով կալանավորելու դեմ բողոքող քաղաքացիները չնայած նրան, որ չեն հասել կառավարության շենքի մոտ, այնտեղ արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:
Oragir.News-ը նկատեց, որ Կառավարության շենքը այս պահին հսկում են հարյուրավոր ոստիկաններ, որոնք մի քանի շարքով պատ են կազմել շենքի դիմաց: