copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:08 19-05-2023

Ահա, թե ինչպես է մեկնաբանվում երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը․ Իշխանյան

Օրենքի պահապան ոստիկանները ձերբակալեցին հայրենիքի համար կյանքը զոհած Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Սրան հետևում է իրավագիտության խորը մասնագետներ, միանգամայն անկախ քննիչների կողմից մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդությամբ դատարան դիմելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Բնականաբար, մեղադրանքը պաշտպանում է իրավագիտության համաշխարհային կորիֆեյ գլխավոր դատաՂազուհին, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրավունքի և օրենքի ծառա դատավորը․․․գործի քննությունը հետաձգում է, քանի որ այն իր ողջ մասնագիտական պատմության մեջ, ամենաբարդ գործն է։ Քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհում իր գործին ամենանվիրյալ և ամենահայտնի մարդու իրավունքների պաշտպանը լռում է։

Ահա թե ինչպես է մեկնաբանվում, երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը։

Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է։

Եվ դուք բոլորդ՝ ոստիկան, քննիչ, դատաՂազ, դատավոր, ՄԻՊ, հանգիստ շնչում, ուտում խմում , քնու՞մ եք։ Ձեր աչքի առաջ դավաճանը հանձնում է հայրենիքը, ստորացնում հայրենիքի համար զոհվածների ծնողներին և դուք , իմանալով այդ ամենը, բռնաբարելով իրավունք և օրենք՝ հլու հնազանդ կատարում եք նրա հրահանգները։

Իսկ դու՞, ա՛յ Աշոտիկ, չե՞ս ամաչում, ա՛յ տղա։

Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը