Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:26 19-05-2023

Բոլորը պետք է վստահ լինեն, որ «Բևեռը» ինչ ասել է, անելու է․ պատմական պահը մոտենում է․ Սեֆիլյան

«ԱՄՆ այցը կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասը՝ շփումները և հանդիպումները գործող և նախկին պաշտոնյաների հետ, երկրորդ մասը՝ մեր ազգային շփումները։ Սկսելով վաշինգտոնյան շփումներից՝ կարող եմ ասել, որ խիստ անհրաժեշտ էր մեր նման ուժի ներկայացուցիչների այսպիսի մակարդակով կազմակերպված այցը: Պատկերացրեք, որ շատերի համար զարմանալի էր, որ Հայաստանում կա այսպիսի քաղաքական ուժ, որովհետեւ երկար տարիներ այլ կարծիք է ձևավորվել։ Ես շատ եմ կարեւորում միայն այն հանգամանքը, որ կարեւորագույն ատյանները մեր մասին լսեցին, մեր տեղն իմացան»,-ասաց Սեֆիլյանը։

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ այդ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ իրենց ուժի կանխատեսումները ճիշտ են:

«Վաշինգտոնում կա որոշում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից պետք է հեռացվի: Ու վերջին տարիներին ԱՄՆ-ի գերակտիվությունը մեր տարածաշրջանում մեզ ուրախացնում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը