Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:37 19-05-2023

Ինչպես է Արագածավան գյուղի նախրապանը հայտնվել էլեկտրագնացքի տակ

Մայիսի 18-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագածավան-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու:

Տուժածը 1962թ.ծնված Արագածավան գյուղի բնակիչ Հրաչ Միհրանի Մկրտչյանն է, ով ծանր վիճակում տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Արագածավան համայնքի բնալիչ Անդրանիկ Պապիկյանը Oragir.News-ին հայտնեց, որ Հրաչը իրենց գյուղից է ամուսնացած է ունի կին և երեխաներ։

«Տուժողը մեր գյուղից է, նախրապան է, լսողական խնդիրներ ունի, աշխատող մարդ է»,- հայտնեցին Արագածավան գյուղի բնակիչները և հավելեցին, որ երևի գնացքի ձայնը չի լսել։

«Երևի գնացքի ձայնը չի լսել կամ շոգ է եղել, աչքը կպել է՝ նման բան է եղել»,- նշեց Պապիկյանը։

Թալինի բժշկական կենտրոնից էլ Oragir.News-ին փոխանցեցին, որ տուժողը կայուն-ծանր վիճակով, կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել