copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:59 18-05-2023

«Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» ավտոմեքենան ընկել է մոտակա ձորը

Մայիսի 18-ին, ժամը 17:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվածէ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը